Լևոն Մկրտչյանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հունիսի 13-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ տրվել էր ամենամյա բաց «Բանգլադեշյան պլեներ 2016»-ի, լրացուցիչ ամառային ճամբարների, պատանեկան ամառային աշխատանքի, մանկավարժության ճամբարների մեկնարկը: Ամառային ճամբարին մասնակցում են պատանիներ` ՀՀ մարզերից, Արցախից և Վրաստանից: Լևոն Մկրտչյանը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել նյութատեխնիկական բազային, իրականացվող ամառային ծրագրերին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ վերջին անգամ կրթահամալիրում եղել է 7-8 տարի առաջ, և փոփոխությունները բավականին զգալի են: «Նախևառաջ` ամառային ճամբարի գաղափարն ամբողջությամբ իրականացված է: Մենք պետք է կրթական ծրագրերում ավելի մեծ ուշադրություն դարձնենք գործնական աշխատանքներին: Արտադպրոցական կրթությունը շատ կարևոր է երեխայի ձևավորման հարցում: Առհասարակ, կրթությունը հենված է երկու բազային արժեքների վրա՝ ազատություն և պատասխանատվություն, և ինչքանով սահուն է այդ անցումը, այնքան մեծ է հանրակրթական դպրոցի առաքելությունը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն այն դպրոցներից է, որտեղ այդ անցումը սահուն է. շատ հաճախ ջնջված է տարիքային անջրպետը, և գործում է ուսուցիչ-աշակերտ հետաքրքիր ձևաչափ: Եթե մենք կարողանանք լրացուցիչ կրթության գաղափարը կյանքի կոչել, մեծ արդյունք կստանանք: Օրինակ, եթե յուրաքանչյուր առարկայի չափորոշիչում սահմանվի, որ գործնական հատվածը պարտադիր լինի, իսկապես փոփոխության կբերի: Գուցե լրացուցիչ կրթությունը մտցվի ուսուցիչների ծանրաբեռնվածության մեջ, այնուհետ փորձենք արագացնել ավագ դպրոցին անհրաժեշտ անհետաձգելի բարեփոխումները, և առհասարակ վերանայենք հանրակրթության բոլոր չափորոշիչները»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ շատ հարցերում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը բավականին լավ վիճակում է և ունի բյուջետային հատուկ ֆինանսավորում:

«Երեխան պետք է կարողանա հասկանալ, թե դպրոցում ձեռքբերած գիտելիքներն ինքն ինչպես պետք է օգտագործի: Դա շատ կարևոր է: Այս դպրոցում մանկավարժները կարողանում են բազմակողմանի հետաքրքրություններ առաջացնել աշակերտների մոտ»,- հավելել է նախարարը:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն անդրադարձել է հաստատության կազմակերպած ամառային ծրագրերին` շեշտելով, որ դրանք լավ հնարավորություն են թե՛ երեխաների, թե՛ մանկավարժների համար: «Չի կարելի երեք ամիս արձակուրդի անունը դնել` մենք «պրծանք» դպրոցից: Ամռանն իրական հնարավորություններ են ստեղծվում»,- ասել է նա` հավելելով, որ շուտով կրթօջախը կունենա ուսումնական ձիարշավարան և նոր լողավազան:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում