ArmPhone-ի տեղը շուկայում. ի՞նչ գնել եթե ունեք 50 հազար կամ 90 հազար դրամ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը դիտարկել է հայաստանյան շուկայում առկա հեռախոսների գնային առաջարկներն ու դրանց պարամետրերը՝ համեմատություն կատարելով ArmPhone-ի տարբեր մոդելների հետ՝ հիմք ընդունելով գինը: Մասնավորապես, յուրաքանչյուր գնային առաջարկում ընտրվել է երեք այլ հեռախոս՝ հասկանալու, թե գնորդն ինչ այլընտրանք ունի: Վերցվել են հայաստանյան ամենախոշոր էլեկտրոնային տեխնիկայի խանութներից մեկի առաջարկած գները: Այս հրապարկման մեջ կներկայացնենք համեմատություն երկու` 50 և 90 հազար դրամի սեգմենտներում:

ArmPhone 0508 մոդելը շուկային ներկայացված ամենամատչելի տարբերակն է՝ 50 հազար դրամ արժողությամբ:

Աշխատում է Android 6.0 օպերացիոն համակարգով, ունի 4.5 դյույմանոց սենսորային էկրան, 1.0 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր և 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 8 գեգաբայթ է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։ ArmPhone 0508 մոդելն ունի 5 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Հեռախոսն աշխատում է 2 սիմ քարտով և ապահովում է 3G հասանելիություն:

50 հազար դրամ արժողությամբ առաջարկվում են Galaxy Trend S7390, Microsoft Lumia 435 Dual SIM, Micromax Canvas Spark Q380 հեռախոսները:

Galaxy Trend S7390-ն աշխատում է Android 4.1 համակարգով, ունի 4.0 դյույմանոց սենսորային էկան, 1 գեգահերց մեկմիջուկանի պրոցեսոր և 512 ՄԲ օպերատիվ հիշողություն: Հեռախոսի ներքին հիշողությունը 4 գիգաբայթ է, որը կարելի է

microSD-ով ավելացնել մինչև 64 գիգաբայթ: Հեռախոսն ունի 3 մեգապիկսել

հիմնական տեսախցիկ, առջևի տեսախցիկ չունի: Հեռախոսը տալիս է 2 քարտի հնարավորություն և 3G հասանելիություն:

Microsoft Lumia 435 Dual SIM հեռախոսն աշխատում է Microsoft Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով: Այն ունի 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, 1.2 գեգահերց երկմիջուկ պրոցեսոր: էկրանը սենսորային է, 4 դյումանի: Հեռախոսի ներքին հիշողությունը 8 գիգաբայթ է, լրացվում է microSD քարտի մինջոցով մինչև 128 գեգաբայթ: Հիմնական տեսախցիկը 2 մեգապիկսել է, առջևի տեսախցիկը՝ 480p: Ունի երկու սիմ քարտի հնարավորություն, 3G հասանելիություն:

Micromax Canvas Spark Q380-ն աշխատում է Android 5.0 օպերցիոն համակարգով, ունի 4.7 դույմանոց սենսորային էկրան, 1.3 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Օպերատիվ հիշողությունը 1 գեգաբայթ է, ներքին հիշողությունը՝ 8 GB, լրացվում է microSD-ի միջոցով մինչև 32 գեգաբայթ: Հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է, առջևինը՝ 2: Երկքարտանի է, ունի 3G հասանելիություն:

Հաջորդ առաջարկը ArmPhone 0502 մոդելն է՝ 90 հազար դրամ արժողությամբ:

Կրկնակի քարտով աշխատող ArmPhone 0502 մոդելն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով, ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան, 1.3 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր և 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 8 գեգաբայթ է, որը հնարավոր է ավելացնել microSD-ով։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0502 մոդելն ունի 5 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Այս հեռախոսն ապահովում է 4G հասանելիություն։

Այս գնային սեգմենտում մեր առանձնացրած առաջարկներն են` Nokia Lumia 730 Dual SIM (95 հազար դրամ), G7102 Galaxy Grand 2(90 հազար դրամ), Lenovo A6000 (87 հազար 500 դրամ):

Nokia Lumia 730 Dual SIM` երկքարտանի հեռախոս է, որն աշխատում է Microsoft Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով, ունի 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Ունի 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, 8 գեգաբայթ ներքին և մինչև 128 գեգաբայթ լրացվող հիշողություն: Էկրանը սենսորային է, 4.7 դյույմանոց: Հիմնական տեսախցիկը 6.7 մեգապիկսել է, առջևինը՝ 5 մեգապիկսել: Ապահովում է 3G հասանելիություն։

G7102 Galaxy Grand 2 հեռախոսն աշխատում է Android 4.3 օպերացիոն համակարգով, 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսորով: Ունի 5.25 դյույմանոց սենսորային էկրան: Հեռախոսի օպերատիիվ հիշողությունը 1.5 գիգաբայթ է, ունի 8 գիգաբայթ ներքին և մինչև 64 գիգաբայթ լրացուցիչ հիշողության հնարավորություն: Հիմնական տեսախցիկը 8 մեգապիքսել է, առջևինը՝ 1.9: Ունի երկու սիմ քարտի հնարավորություն և 3G հասանելիություն:

Lenovo A6000-ն աշխատում է Android 4.4 օպերացիոն համակարգով, ունի 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Էկրանը սենսորային է, 5.0 դյույմանոց: Ունի 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, 8 գեգաբայթ ներքին հիշողություն, այն կարող է ավելացվել microSD-ի միջոցով մինչև 32 գեգաբայթ: Հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է, առջևինը՝ 2 մեգապիկսել: Ունի երկու քարտի հնարավորություն և 4G հասանելիություն:

Պատրաստեց Անի Նազարյանը

Ինֆոգրաֆիկան` Դավիթ Հակոբյանի

Շարունակելի

Հայերեն English Русский

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Եկամուտների հայտարարագրման դեպքում հայտարարատու ֆիզիկական անձինք կստանան որոշակի առավելություններ. ՊԵԿ

Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը