Սպասվող լրահոս. 03.06.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թթ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Այսօր` հունիսի 3-ին, քաղաքագետների, քաղաքական գործիչների, թուրքագետների քննարկման առանցքում Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն է:

Հայտնի է, որ հունիսի 24-ին մեկնարկում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան: Այցին ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը կխոսի Ֆրանցիսկոս պապի սպասվող այցի մասին: Նշենք, որ Հռոմի պապն այցի ընթացքում ունենալու է բավական հագեցած օրակարգ:

ՀՀ փաստաբանների պալատը ներկայացնում է «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այն ամբողջական տեղեկատվական բազա է և հնարավորություն է տալիս ՀՊԳ փաստաթղթաշրջանառությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կազմակերպել միասնական, կենտրոնացված ՝ առավել արդյունավետ դարձնելով ՀՊԳ գործունեությունը:

Վերջին շրջանում հասարակության ուշադրության կենտրոնում է վիրավոր զինվորների արտասահմանում բուժվելու հարցը: «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը և պատերազմի ժամանակ վիրավորված Ռուբեն Առաքելայնի մայրը անդրադառնալու են վիրավոր զինվորների արտասահմանում բուժվելու հնարավորություններին:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Խաղաղության կորպուսի նոր խմբի կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը հանդես կգա բացման խոսքով:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնը եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը հրավիրում են մասնակցելու ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնու մահվան 27-րդ տարելիցին նվիրված «Իմամ Խոմեյնու գաղափարների ու տեսակետների վերլուծությունը» խորագրով գիտաժողովին:

Երևանում մեկնարկում է «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությանը նվիրված միջազգային աշխատաժողովը: Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հորիզոն-2020» ծրագիրը և ասոցացման կարգավիճակից բխող մասնակցության լրացուցիչ հնարավորությունները` մասնավորապես փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության նոր գործիքները և համատեղ հետազոտական կենտրոնի դրամաշնորհները:

Հայաստանի նկարիչների տանը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կբացվի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Վարդանյանի և նրա դստեր՝ Ամալյա Վարդանյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և հասարակական գործիչներ, արվեստագետներ: Ցուցադրությունը նվիրված է նկարչի 70-ամյա հոբելյանին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ