Հասարակական

Երեւանում հանդիսավոր կերպով բացվեց Գարեգին Նժդեհի արձանը

2 րոպեի ընթերցում

Երեւանում հանդիսավոր կերպով բացվեց Գարեգին Նժդեհի արձանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանիմետրոյի«Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի արձանի հանդիսավոր բացումը, որին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ինչպես տեղկացնում է «Արմենպրես»-ը, արձանը բացեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը:

Արձանի հեղինակ Գագիկ Ստեփանյանի խոսքով` այս արձանով նա կերտել է Գարեգին Նժդեհի հավաքական կերպարը, իսկ արձանի վերաբերյալ հնչող բազմաթիվ բացասական կարծիքների առնչությամբ նա ասաց. «Երբ որ արձանը տեղադրում էին շատերը շնորհավորեցին, հիացմունքն արտահայտեցին, սակայն ոչ իմ խոսքին հավատացեք, ոչ էլ մյուսների, դուք ձեր կարծիքը ունեցեք: Կատարյալ է արված եւ ճարտարապետական լուծումը, եւ ներդաշնակ կապը ճարտարապետության եւ այս տարածքի հետ: Չկա այնպիսի աշխատանք, որում խնդիր չլինի, սակայն բոլոր խնդիրները փորձել ենք հաղթահարել»,- նշեց քանդակագործը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես չհամաձայնեց արձանի վերաբերյալ հնչող կարծիքների հետ:

«Երեւանի սրտում Գարեգին Նժդեհի արձանը կանգնեցնելը ինձ համար հպարտություն է: Իսկ ինչ մնում է արտաքին տեսքին, ամեն մարդ իր տեսակետն ունի: Կարեւորը, որ Երեւանում Նժդեհն իր տեղն ունեցավ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում