Վաչե Գաբրիելյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 70-րդ նիստի աշխատանքներին
1 րոպեի ընթերցում
![Վաչե Գաբրիելյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 70-րդ նիստի աշխատանքներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/05/848790.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 70-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից:
Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր: