Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Լոս Անջելեսում երկու մարզում է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Լոս Անջելեսում երկու մարզում է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս-Անջելես քաղաքի«Նանսեն-Ֆիլդ» մարզադաշում Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ին անցկացրեց 2 մարզում։ Առավոտյան նախավարժանքից հետո ֆուտբոլիստները կատարեցին գնդակով վարժություններ, այնուհետեև հետևեցին հարվածներ դարպասին, մշակվեցին ստանդարտ իրավիճակներում խաղարկումների և դարպասին ուղիղ հարվածների տարբերակներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ-ից:

Երեկոյան մարզումը կրում էր ավելի ինտենսիվ բնույթ։ Տակտիկական որոշ մտահղացումների վրա աշխատելուց հետո՝ մարզիչները մեծ ուշադրություն դարձրեցին նաև առանձին օղակների միջև համագործակցությանը։ Մայիսի 27-ին մեր հավաքականն առաջին մարզումը կանցկացնի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին կմրցի համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում