Պաշտոնական

ՀՀ Նախագահը «Կոբալտ-2016»-ի անցկացմամբ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության կատարելագործման հույս է հայտնել

3 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը «Կոբալտ-2016»-ի անցկացմամբ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության կատարելագործման հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահը կարևորել է վերը նշված միջոցառումների անցկացումը և հույս հատնել, որ խորհրդակցության օրակարգում ներառված արդիական հարցերի լուծման արդյունավետ մեխանիզմների մշակումը և «Կոբալտ-2016» զորավարժության շրջանակներում օպերատիվ-տեխնիկական խնդիրների հաջող իրականացումը թույլ կտան առաջընթաց արձանագրել միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդեցության, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման կատարելագործման հարցում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է այդ սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համակարգված միջոցառումների մշակման համար համապատասխան իրավական և գործնական հիմքերի ձևավորման անհրաժեշտությունը: Այդ առումով, Նախագահը համոզվածություն է հայտնել, որ կազմակերպչական և գործնական բնույթի համալիր միջոցառումները, որոնք կմշակվեն «Կոբալտ-2016» զորավարժության ընթացքում, ինչպես նաև այլ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, կնպաստեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում միջազգային ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործություններին հակազդեցության ոլորտում համատեղ օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

Նիկոլայ Բորդյուժան Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է Երևանում անցկացված միջոցառումների մասին, ընդգծելով, որ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից դրանք բարձր են գնահատվել, իսկ զորավարժությունը համարվել է անցկացված ամենահաջող զորավարժություններից մեկը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում