Սպասվող լրահոս. 27.05.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 27-ին, հանրապետության 1400 դպրոցներում շուրջ 25 հազար 12-րդ եւ 30 հազար 9-րդ դասարանցիներ կտոնեն վերջին զանգը: Հանրապետության դպրոցներում կկազմակերպվի վերջին դասը եւ կհնչի վերջին զանգը: Այն կսկսվի լռության րոպեով՝ որպես երախտիք մեր նահատակված հերոսներին:

Վերջին զանգը հնչելու է նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրում: Հանդիսավոր արարողությանը նախատեսվում է կրթահամալիրի հայկազունների ցուցադրական ելույթներ, շարանցում, ձեռնամարտի և «Կարիճներ» հատուկ նշանակության ջոկի ելույթներ, պարգևատրման արարողություն և հանդիսավոր երթ: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ՊՆ Սերյան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:

Ազգային ժողովում բյուջետային քննարկումները շարունակվելու են: Այս անգամ պատգամավորներին կներկայացվեն առողջապահության, սպորտի և երիտասարդության, գիտության, կրթության, մշակույթի և այլ ուղղություններով արված ծրագրերի արդյունավետությունը, իրականացված բյուջետային ծախսերը:

Հանրապետության հրապարակից մեկնարկում է «Մերօրյա հերոսները» ծրագիրը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ կազմակերպում է «Մերօրյա հերոսները» ծրագիրը, որն իրականացվելու է «Ննջեցեք խաղաղությամբ, Ձեր գործը շարունակում ենք» կարգախոսի ներքո: Ծրագրի շրջանակում Հայաստանի և Արցախի 100 հայ երիտասարդներ ժամը 10:00-ին կայցելեն Եռաբլուր զինվորական պանթեոն, ապա կմեկնեն երիտասարդական մայրաքաղաք Գյումրի: Կեսօրին կլինեն Գյումրու ազատամարտիկների պանթեոնում: Այցի ընթացքում երիտասարդները հարգանքի տուրք կմատուցեն զոհված հերոսների հիշատակին, ապա Գյումրու սբ.Աստվածածին «Յոթ վերք» եկեղեցում կմատուցվի հոգեհանգստյան արարողություն:

«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «Շինարարություն եւ ինտերիեր 2016» խորագրով իններորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այն անցկացվում է ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի բարձր հովանու ներքո:

Արգենտինական տանգոյի ու երաժշտության շունչը` Երևանում: Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր կայանալու է իր ձևաչափով Հայաստանում նախադեպը չունեցող նախագծի՝ Արգենտինական տանգոյի երաժշտության և պարերի երեկոն՝ հանրաճանաչ արգենտինացի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոյի ղեկավարությամբ: Ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային կազմի և արգենտինացի դաշնակահար Ալդո Սարալեգիի նվագակցությամբ պարային համարներով հանդես կգան Ավստրալիայից Արիաննե Կաոիլին, Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցովը և Դիանա Հայրապետյանը: Համերգը նվիրվում է հայ-արգենտինյան բազմամյա համագործակցությանը:

Հայաստանում է ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը: Նա և երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը կհյուրընկալվեն «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում: Կներկայացվի Դանիել Դեքերի` Հայաստան կատարած այցի նպատակը, ինչպես նաև Արա Գևորգյանի հետ համատեղ ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Առնո Բաբաջանյան համերգասրահում էլ կայանալու է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Երվանդ Վարոսյանն է: Մենակատարներ՝ Ազատ Հարությունյան, Կարապետ Շաբոյան: 1993 թվականին նվագախմբին շնորհվեց պետական կարգավիճակ, որը ստեղծագործական և կատարողական վարպետության աճի խթան հանդիսացավ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes