Տնտեսություն

Հայաստանում տարեկան 7-8 հազար քաղաքացի ավանդների դիմաց փոխհատուցում է ստանում

3 րոպեի ընթերցում

Հայաստանում տարեկան 7-8 հազար քաղաքացի ավանդների դիմաց փոխհատուցում է ստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր տարի 7-8 հազար անձ Ավանդների փոխահատուցման ծրագրով ստանում է դրամական փոխհատուցում: Այդ նպատակով պետբյուջեով յուրաքանչյուր տարի հատկացվում է 1.5 միլիարդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի սոցիալական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նկատեց, որ գումարները տրամադրվում են սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում, և դասական իմաստով այն ոչ թե ավանդների վերադարձ է, այլ փոխհատուցում: «Թե Ազգային ժողովը, թե Կառավարությունը հաշվի են առել, որ դրանք տրամադրվեն այն քաղաքացիներին, ովքեր առաջնահերթ ունեն այդ սոցիալական կարիքը»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ երեք սոցիալական խմբերի համար է ներկայում գործում ծրագիրը: «Առաջին խումբը տարեցներն են` ծնված մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը, երկրորդ խումբը հայրենիքի պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցածները, մեկ բառով` ազատամարտիկները, երրորդ խումբը սահմանամերձ բնակավայրերի մեր քաղաքացիներն են: Մենք պետական բյուջեով նախատեսված միջոցները բաշխել ենք հետևյալ կերպ` 50 տոկոսը տարեցներին, 40 տոկոսը սահմանամերձ շրջանների բնակիչներին, 10-ը` ազատամարտիկներին: Յուրաքանչյուր ամիս ձևավորվում են տվյալ ամսվա հայտերն ու կատարվում վճարումները»,-տեղեկացրեց պաշտոնյան:

Ասատրյանի խոսքով` այս պահին հաշվառված անձանց թվաքանակի ու տրամադրվելիք գումարի միջին չափի համեմատությամբ` կարող են ասել, որ հաշվառվածներին դեռևս 16-18 ամսվա վճարելիք ունեն: «Այսօր նոր սոցիալական խմբի մասին խոսել, դեռևս ժամանակավրեպ է: Մենք չենք ուզում, որ անձինք, ովքեր հերթագրվում են, երկար մնան հերթերում: Կարծում եմ` մինչև 2017-ի բյուջետային գործընթացը սկսելը, մենք կունենանք ավելի կոնկրետ տեղեկատվություն, թե արդյոք ունենք առաջարկություն փոփոխություններ կատարվելու մասին կամ նոր խմբեր ներգրավելու»,-հավելեց Արտեմ Ասատրյանը:

Տեղադրություն

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Հայաստան

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում