Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնալուծվում են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի կինը՝ դերասանուհի Էմբեր Հերդը, ապահարզանի դիմում է տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է TMZ պորտալը՝ հղում անելով աղբյուրների: Զույգը 15 ամիս Էր, ինչ ամուսնացած էր:

Ամուսնալուծության դիմումը Հերդը դատարան է ներկայացրել մայիսի 23-ին: Որպես ամուսնուլուծության պատճառ 30-ամյա դերասանուհին նշել է «անլուծելի հակասությունները»: Փաստաթղթում նաեւ հաղորդվում է, որ դերասանները բաժանվել են մայիսի 22-ին՝ Դեփի մոր մահվանից երեք օր անց:

Պորտալի տվյալներով՝ զույգը ամուսնական պայմանագիր չէր կնքել:

Դեփը եւ Հերդը ծանոթացել էին 2012 թվականին «Ռոմային օրագիր» ֆիլմի նկարահանումների ընթացքում: 2015 թվականի փետրվարի 3-ին դերասանները պաշտոնապես գրացել էին իրենց ամուսնությունը: Արարողությունը տեղի էր ունեցել Լոս Անջելեսում:

Հիշեցնենք, որ նախորդ սիրեցյալից՝ Վանեսա Պարադիից, Ջոնի Դեփը բաժանվել էր 2012 թվականի հունիսին՝ 14 տարվա համատեղ կյանքից հետո:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով