Սպասվող լրահոս. 26.05.2016
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
ԱՊՀ անդամ-պետությունները տեղեկատվություն կփոխանակեն էլեկտրաէներգետիկ օբյեկտներում եղած վթարների վերաբերյալ: Գործընթացի իրականացման համար նախատեսված է hամաձայնագրի ստորագրում, որի նպատակահարմարության հարցը կքննարկվի այսօր` մայիսի 26-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստին: ԱՊՀ անդամ-պետությունները նպատակ ունեն ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի աշխատանք: Կառավարության նիստի օրակարգի մեկ այլ հարցով պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին: Գումարը կուղղվի բազմաբնակարան շենքերի տանիքների վերականգնմանը, անմխիթար վիճակում գտնվող Թումանյան քաղաքի մանկապարտեզի վերանորոգմանը և այլ խնդիրների լուծմանը:
Բաղրամյան զորավարժարանում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՆԳՆ ուժերի համատեղ զորավարժություն:
Իտալիայի 3 քաղաքների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթերը կհանձնվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Փաստաթուղը թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին կհանձնի Իտալիայի հայոց միության ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սվազլյանը: Նշենք, որ ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել են իտալական Չիվիտա Կաստելլանա քաղաքի մայիսի 16-ին՝ Կանոզա քաղաքի և ապրիլի 7-ին Իտալիայի Միրանո նահանգի Մոնատե քաղաքի քաղաքային խորհուրդները: Իտալիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն է հայտնել տեղական իշխանությունների նահանգային և քաղաքային 107 խորհուրդ:
Այսօր կկայանա Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը: 94 տարիների պատմություն ունեցող կուսակցության պատգամավորական ժողովն առաջին անգամ կկայանա հայրենի հողում: ՌԱԿ-ի համար պատմական համարվող այս հանդիպմանը կմասնակցեն սփյուռքի տարբեր համայնքից ժամանած կուսակցության ներկայացուցիչներ:
Շարունակվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակության հաշվետու այցելությունները: Այս անգամ պատվիրակությունն այցելելու է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց` տեսնելու, թե հիմանդրամի տրամադրած միջոցներով դպրոցի որ խնդիրներն են լուծվել:
Եվս մի քանի օր և հանրապետության բազմաթիվ դպրոցներում կհնչի Վերջին զնագը:Վերջին զանգին ընդառաջ ՀՀԿԳՆհանրակրթությանվարչությանպետՆարինեՀովհաննիսյանը կխոսի դպրոցներում նախապատրաստական աշխատանքների մասին: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս նա կանդրադառնա դպրոցներում հնարավոր դրամահավքի հարցին:
Երևանում Գերմանիայի դեսպանությունում «Art+X» ձևաչափով 5-րդ միջոցառումը։ Ներկայացվելու են գերմանացի նկարիչ Շտեֆան Շվարցերի ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են Հայաստանում նրա մեկամսյա ճամփորդության ընթացքում։ Արվեստագետն անձամբ ներկա է լինելու միջոցառմանը։
Այսօր Սառնաղբյուղգյուղումտեղիկունենա1918թ.Սառնաղբյուրգյուղիինքնապաշտպանականհերոսամարտիննվիրվածհուշակոթողիբացմանարարողությունը:Հայտնիէ,որ1918թվականիմայիսի16-22-ըթուրքականբանակիդեմտեղիունեցավՍառնաղբյուրիհերոսամարտը:Պատմականնորահայտփաստերըվկայումեն,որսառնաղբյուրցիներըկազմակերպելենիրենցևհարևանգյուղերիինքնապաշտպանականմարտերը` թույլչտալովթուրքականզորաջոկատներինառաջշարժվելու:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում: