Արտահանողների ԱԱՀ-ն վերադարձնելու համար հատկացվեց 5,7 մլրդ դրամ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը արտահանողների ավելացված արժեքի հարկը հետ վերադարձնելու նպատակով այդ ծրագրով երրորդ եռամսյակի համար նախատեսված միջոցներից 5,7 մլրդ դրամըտեղափոխեց երկրորդ եռամսյակ: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ այսպիսովարագացվում է ԱԱՀ վերադարձը 5.7 մլրդ դրամի չափով:
«Կարծում եմ` սա կօգնի մեր բիզնեսին ու կնպաստի տնտեսության աշխուժացմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀվարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կարդացեք հոդվածը` English