Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 18.05.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 18.05.2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Քաղաքական քննարկումների գլխավոր թեման Վիեննայում տեղի ունեցած հանդիպումներն են: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վիեննա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը: Այսօր` մայիսի 18-ին, քաղաքագետներ Ալեքսանդր Մանասյանը, Սերգեյ Մինասյանը, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, պատգամավոր Խոսրով Հարությունյանը և այլ գործիչներ կխոսեն ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին զարգացումներից:

Կանցկացվի Մոսկվա-Երևան տեսակապ «Անդրկովկասի եվրասիական ապագան։ Ինտեգրացման հեռանկարները ԵՏՄ հովանու ներքո» խորագրով: Հայաստանից հետո ԵՏՄ–ի պոտենցիալ մասնակից կարող են դառնալ նաև տարածաշրջանի մյուս երկրները։ Նման սցենարի դեպքում արդյո՞ք տարածաշրջանում կնվազեն հակասություններն ու կմեղմանա խնդիրների սրությունը: Թեման կվերլուծեն հայ և ռուս փորձագետները:

Որո՞նք են մեր ապագա տնտեսական առաջնահերթությունները՝ ապրիլյան պատերազմի հետևանքների համատեքստում: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կներկայացնի իր դիտարկումները: Նա կանդրադառնա վարչապետի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է բարձրացնել պետական բյուջեի ծախսերի արդյունավետությունը:

Այսօր լրագրողների հետ կհանդիպեն «Հանուն օրենքի» համակարգող խմբի անդամներ Արման Ղուկասյանը, Ծովինար Կոստանյանը և հայրենական ապրանք արտադրողները: Նրանք կներկայացնեն թուրքական ապրանքների դեմ ակցիա նախաձեռնողներին Էկոնոմիկայի նախարարի տված պատասխանը: Հիշեցնենք, որ թուրքական ապրանքների դեմ ակցիայի վերաբերյալ կարծիքները կիսվեցին: Եղան անձինք, ովքեր դեմ արտահայտվեցին թուրքական ապրանքներին, որոշներն էլ կարծում են, որ թուրքական ապրանքներից հրաժարվելու համար նախ և առաջ այլընտրանք պետք է առաջարկել: Ակցիայի անդամները կներկայացնեն իրենց առաջիկա անելիքները:

Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրն է: Այսօր Հայաստանի և Արցախի թանգարանները ժամը 10:00-ից մինչև 18.00-ն անվճար սկզբունքով իրենց դռները կբացեն այցելուների համար: Հարյուրից ավելի թանգարաններ կներկայանան նոր ծրագրերով ու հետաքրքիր միջոցառումներով: Թանգարանների մուտքը բաց կլինի նաև մայիսի 21-ին` Թանգարանների գիշեր ակցիայի ժամանակ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում