Քաղաքականություն

Լավրովը և Քերին քննարկում են իրավիճակը ԼՂ-ում, Սիրիայում և Ուկրաինայում

1 րոպեի ընթերցում

 Լավրովը և Քերին քննարկում են իրավիճակը ԼՂ-ում, Սիրիայում և Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում մեկնարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, հանդիպմանը նախարարները քննարկում են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը:

Նախատեսվում է, որ Լավրովը և Քերին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ ներկա են լինելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ` Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում