Նախագահ Սարգսյանը Վիեննայում կհանդիպի Մոգերինիի և Ջոն Քերիի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում մայիսի 16-ին հանդիպում կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Մոգերինին: «Այսօր երեկոյան հանդիպումներ կունենամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»,- նշել է Մոգերինին:

«Արմենիա» հեռուստաընկերության հաղորդմամբ` Ավստրիայի մայրաքաղաքում նախատեսված է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Վիեննա: Մայիսի 16-ին նախագահ Սարգսյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումների:

Վիեննայում են նաև համանախագահող մյուսերկրների` Ռուսաստանի ևՖրանսիայիարտաքին գործերի նախարարները: ՄԽ համանախագահները մայիսի 12-ին հայտարարություն էին տարածել` նշելով. «Վերջին բռնությունների և շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար` հանուն համապարփակ կարգավորման` հիմնված քննարկվող հիմնարար տարրերի և սկզբունքների վրա»:

Հայերեն English Русский

«Ես ո՞ւմ եմ նման». Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում

Մենք մեր երեխաներին պետք է ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Եվրոպական մի շարք հեռուստաալիքներ ստացել են սպառնալիքներ

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է դպրոց