Երևանյան բեսթսելեր 4/12. Իմրե Կերտեսի «Անբախտություն»-ը վարկանիշային աղյուսակում է
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԳաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Երկրորդ տեղում էԳաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին»գործը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Երրորդ հորիզոնականում էՀերմանՀեսսեի«Տափաստանիգայլը»ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
ԳրողՄարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»անատոլիական պատմությունը չորրորդն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Հինգերորդ տեղում էԷդգարՀարությունյանի«Նվիրվելուարվեստըկամձոն վարդին»ժողովածուն:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը»ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է:
ՄիլանԿունդերայի«Կեցությանանտանելիթեթևությունը»յոթերորդն է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
Ջորջ Օրուելի «1984»վեպը ութերորդն է: Այն լույս է տեսել Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը»իններորդն հորիզոնականում է: «Ճանճերի տերը» համաշխարհային ճանաչում է գտել որպես անգլիացի արձակագրի լավագույն ստեղծագործությունը: Առաջին հայացքից «անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի փիլիսոփայական ընդհանրացման ձիրքի շնորհիվ դառնում է որոշակի հանգամանքներում մարդկային քաղաքակրթության այլասերման և կործանման սթափ զգուշացում:
ԻմրեԿերտեսի«Անբախտություն»-ը վերջին հորիզոնականում է:Հունգարացիգրողի1975-ինլույստեսած«Անբախտությունը»վեպըՀոլոքոստիմասինգրվածտաղանդավորստեղծագործություններիցէ:ԾագումովհրեաԿերտեսիվեպը2002-ինարժանացավՆոբելյանմրցանակիգրականությանբնագավառում,որովմեկանգամևսվավերացվեց«Անբախտության»կարևորդերըհամաշխարհայինհոլոքոստապատումիհամատեքստում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +4 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 21 |
| 2 | +2 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 16 |
| 3 | * | ![]() |
Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» |
Անտարես | 11 |
| 4 | -3 | ![]() |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 10 |
| 5 | +3 | ![]() |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 10 |
| 6 | +4 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը» |
Բուկինիստ | 9 |
| 7 | * | ![]() |
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» |
Անտարես | 8 |
| 8 | * | ![]() |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 7 |
| 9 | * | ![]() |
Վիլյամ Գոլդինգ «Ճանճերի տերը» |
Անտարես | 6 |
| 10 | նոր | ![]() |
Իմրե Կերտես «Անբախտություն» |
Անտարես | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը









