Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 13.05.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 13.05.2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» խորագրով հակակոռուպցիոն համաժողով: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը և այլք:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը ներկա կլինեն մեկ այլ քննարկման ևս: ՀՀ արդարադատության նախարարությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է քննարկում «Ընտրական վեճերի կարգավորում» թեմայով:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի փոփոխություններով պայմանավորված Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) նախաձեռնել է հանդիպում-քննարկում: Քննարկումը վարելու է ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը: Հանդիպմանը ներկա կլինեն օրենքի hեղինակ, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը եւ այլք:

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում «Անձնական տվյալների պաշտպանությունը և ուղղակի մարքեթինգը» թեմայով: Քննարկմանը կներկայացվեն անցանկալի հաղորդագրություններից ու զանգերից սպառողների պաշտպանության մեխանիզմներն ու Հայաստանի Հանրապետության և Եվրամիության ուղղակի մարքեթինգի օրենսդրական դաշտը:

Արդյո՞ք որոշ փողոցներ անվանափոխելու կարիք ունեն: «Փողոցների և այլ օբյեկտների վերանվանում ու անվանում» նախաձեռնող խմբի անդամներ Կարինե Փանոսյանը, Տիգրան Մարտիրոսյանն են անդրադառնալու այս հարցին` ներկայացնելով, թե ո՞րն է իրենց նախաձեռնության նպատակը:

Այս տարի լրանում է Երևանի պետական կամերային երգչախմբի 20-ամյակը: Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Հարություն Թոփիկյանը, Երևանի կամերային երգչախմբի ղեկավար Լաուրա Բասենցյանը և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրեն, ջութակահար Վաչե Հովեյանն անդրադարձ կկատարեն երգչախմբի անցած ուղուն, ձեռքբերումներին ու հաջողություններին: Կխոսվի նաև հոբելյանի առթիվ Կամերային երաժշտության տանը սպասվող համերգային ծրագրի մասին: Այն անցկացվելու է աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի մասնակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում