Հովիկ Աբրահամյանն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են հայ-էմիրաթյան տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը կարևորել է ԱՄԷ-ի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացումը՝ նշելով, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել և աջակցել երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի իրականացմանը:

Դեսպան Կասիմին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանն օժանդակելու համար և գոհունակություն հայտնել ՀՀ և ԱՄԷ-ի միջև վերջին շրջանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումներից: Պարոն Կասիմին նշել է, որ նախորդ տարվա ընթացքում աճել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները, ներդրումներ են իրականացվել ՀՀ գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանի խոսքով՝ ԱՄԷ ներդրողները շահագրգռված են ՀՀ-ում տարբեր ոլորտներում, այդ թվում անշարժ գույքի ոլորտում ներդրումների իրականացմամբ և այժմ նախապատրաստվում է ԱՄԷ մի խումբ գործարարների այցը Հայաստան: Ըստ դեսպանի, զգալիորեն աճել է ԱՄԷ-ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը, ովքեր մեր երկիր են այցելում նաև բուժման նպատակով:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև ծավալված արդյունավետ համագործակցությունը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

Հանդիպման ավարտին դեսպան Կասիմին վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ԱՄԷ կառավարության ղեկավար Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի՝ Դուբայի Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու հրավերը:

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս