ՀՀ ԱԱԾ-ն կալանավորել է բանկային պլաստիկ քարտերից գումար հափշտակող Մոլդովայի քաղաքացու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային պլաստիկ կեղծ քարտերով զեղծարար գործարքների դեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող պայքարի շրջանակներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Մոլդովայի Հանրապետության մի շարք քաղաքացիներ օգտագործելով քարտային տվյալներ ընթերցող հատուկ սարքեր (սկիմերներ), ապօրինաբար ձեռք են բերում ՀՀ-ում գործող առևտրային բանկերի քարտապանների բանկային պլաստիկ քարտերի տվյալներ և վերաձայնագրելով դրանք մագնիսական ժապավեն ունեցող ցանկացած այլ պլաստիկ քարտի վրա` հափշտակում են հաշիվներում առկա դրամական միջոցները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից,ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2016 թվականի մայիսի 3-ին, Քիշնև-Կիև-Երևան չվերթի ուղևոր, Մոլդովայի Հանրապետության քաղաքացի Վիտալի Պավելի Բորտայի ուղեբեռում հայտնաբերվել են տարբեր առևտրային կազմակերպությունների նվեր քարտերի տեսքով 232 պլաստիկ քարտեր, որոնցում զետեղված են ՀՀ-ում գործող 12 առևտրային բանկերի 220 քարտապանների բանկային տվյալներ, ինչի արդյունքում կանխվել է քարտային հաշիվներից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակություն:

Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը):

Մոլդովայի քաղաքացի Վիտալի Բորտան կալանավորված է, կատարվում է նախաքննություն:

Պարզել է նաև, որ նմանատիպ արարքներ կատարելու համար Վ.Բորտան նախկինում մի քանի անգամ հայտնվել է տարբեր երկրների իրավապահ մարմինների տեսադաշտում:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլոր քարտապաններին խստորեն պահպանել ՀՀ առևտրային բանկերի կողմից սահմանված բանկային քարտերից օգտվելու անվտանգության կանոնները:

Հայերեն العربية English

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը