Սպասվող լրահոս. 10.05.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ մայիսի 10-ին, Երևանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցում կայանալու է ցերեկույթ՝ նվիրված 1994թ Օմարի լեռնանցքում քաջաբար զոհված, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, Լեոյի անվան թիվ 65 դպրոցի շրջանավարտ Գևորգ Ղազարյանին: 1994 թ. հունվարի 19-ին՝ մարտերից մեկի ժամանակ, պետք էր կազմակերպել տղաների հարկադիր նահանջը և զինվորներին հնարավորություն տալ պաշտպանական նոր դիրքեր գրավել: Նահանջի ժամանակ հակառակորդի գնդակից վիրավորվում է հրամանատար ավագ-լեյտենանտ Վլադիմիր Վերդյանը: Գևորգը սողալով մոտենում է նրան՝ փորձելով դուրս բերել կրակի գծից: Այդ ժամանակ Գևորգը մեջքից վիրավորվում է, և շարժվելն անհնարին է դառնում: Նկատելով վիրավորներին՝ նենգ թշնամին առաջ է շարժվում: Երբ արդեն մեկ տասնյակից ավելի ազերիներ մոտեցել էին տղաներին, Գևորգը, գրկելով հրամանատարին, քաշում է վերջին նռնակի օղակը: Այսօր Գևորգի հարազատները, ընկերները մեկ անգամ ևս կանդրադառնան նրա հերոսություններին:

Մայիսյան հաղթանակների թեման կլինի «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի և Երեւանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի քննարկման թեման: Նրանք կանդրադառնան նաև սահմանային ներկա իրավիճակին, ինչպես նաև թե ի՞նչ կերպ է կազմակերպվում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին հատկացվող օգնությունների գործընթացը:

Թուրքիայում ազգայնականության դեմ մղվող պայքարի համատեքստում ստեղծվում է ազգային փոքրամասնությունների դաշինք: «Արեւմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության անդամ, Աժ պատգամավոր Արագած Ախոյանը և պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանը մանրամասներ կներկայացնեն ստեղծվող դաշինքի գործունեության ու նպատակների մասին: Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ կխոսի Թուրքիայում սկսված քաղաքական ճգնաժամի ու նոր վերադասավորումների մասին:

ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ն ամփոփում է 911 ծառայության եռամսյակային տվյալները: «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը կներկայացնի արտակարգ պատահարների թիվը, վերհանած խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:

Սպառողական շուկայում ինչպիսի՞ գնային տատանումներ են գրանցվել ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին, ո՞ր ապրանքատեսակներն են թանկացել, իսկ որոնք՝ էժանացել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը կներկայացնի գնային փոփոխությունները:

Ստեփանակերտի «Աղ ու հացով» ուրախների և հնարամիտների ակումբի թիմը նոր է վերադարձել Կրասնոդարից, որտեղ 1/8 եզրափակիչը հաղթել է առաջին տեղով և անցել 1/4-րդ եզրափակիչ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թիմի անդամները կներկայացնեն խաղից առաջ չլուծված խնդիրները, խաղի ընթացքում ծագած դժվարությունները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում