ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Արցախում մեկնարկել են եռատոնի միջոցառումները

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում մայիսի 9-ի առավոտյան մեկնարկել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումները: Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ Ազգային ժողովի Աշոտ Ղուլյանը, Արցախի կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ և ԼՂՀ ԱԺ պատգամավորներն ու մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ երթով շարժվեցին դեպի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:Քաղաքային հուշահամալիրում զինվորական նվագախմբի նվագակցությամբ ԼՂՀ ՊԲ Պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր քայլերթ:

Այնուհետև ՀՀ և ԼՂՀ բարձրասիճան պաշտոնյաներն այցելեցին հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Այնուհետև ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ուղևորվեցին Շուշի:

Հայերեն العربية English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres