Հատուկ նախագծեր

Երևանյան բեսթսելեր 4/11. Ուայլդ, Արեն, Մարկես

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 4/11. Ուայլդ, Արեն, Մարկես

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է գրողՄարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Երկրորդ հորիզոնականում է անգլիացի գրողՕսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:

Երրորդ հորիզոնականում էՋոնԳրինի«Աստղերնենմեղավոր»ստեղծագործությունը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր սյուժեով այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական վիճակը:

Չորրորդ տեղում էԳաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին»գործը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, հինգերորդ հորիզոնականում է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

ԳարսիաՄարկեսի«Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»հայտնի վիպակը վեցերորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտհայտնվելով բեսթսելերների շարքում:

Պարույր Սևակիիմաստախոսություններն ամփոփող«Ականջդ բեր ասեմ» ժողովածուն յոթերորդն է: Գրքում տեղ են գտել հայրենիքին ու հայրենասիրությանը, լեզվին, արվեստին, մշակույթին, սիրուն, բնությանն ու հողին նվիրված, հայ և համաշխարհային գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական նշանավոր գործիչներին և իր ժամանակակիցներին նվիրված Պարույր Սևակի խոհափիլիսոփայական ավելի քան 1100 իմաստախոսություն:

Ութերորդ տեղում էԷդգարՀարությունյանի«Նվիրվելուարվեստըկամձոն վարդին»ժողովածուն:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրողՖրենսիսՍքոթ Ֆիցջերալդի«ՄեծնԳեթսբին»է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը»ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն եզրափակում է վարկանիշային աղյուսակը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 27
2 -1

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 23
3 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Բուկինիստ/Էդիթ Պրինտ 17
4 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 14
5 -2

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 10
6 *

Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

Բուկինիստ 8
7 *

Պարույր Սևակ

«Ականջդ բեր ասեմ»

Էդիթ Պրինտ 8
8 *

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոնվարդին»

Անտարես 7
9 *

Ֆրենսիս ՍքոթՖիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 6
10 -3

Գաբրիել Գարսիա Մարկես

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում