Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային Առանցքային Ցուցանիշների հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցող 14 երկրի շուրջ 40 պատվիրակներ ապրիլի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունից:

Բարձրաստիճան հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ նրանց ներկայացրել են թանգարանի հիմնական և ժամանակավոր ցուցադրությունները, պատմական իրադարձությունների մանրամասները:

Պատվիրակները թանգարանի տպավորիչ շրջայցից հետո եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Հայերեն