Սպասվող լրահոս. 29.04.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՏՏ ոլորտի, գիտության, արդյունաբերության և պետական կառույցների ներկայացուցիչները ներկայացնում են իրենց համագործակցության արդյունքները: Այսօր` ապրիլի 29-ին, կայանալիք գիտաժողովին, կխոսվի նաև գիտական հաստատությունների և այլ կառույցների համատեղ աշխատանքի բացերի մասին, ինչպես նաև կնախանշվեն հնարավոր համագործակցության ուղիները: Գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

Ղարաբաղի շուրջ ռազմաքաղաքական զարգացումները շարունակվում են: Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը` թիրախավորելով բնակավայրերը: ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կխոսեն արտաքին և ներքին վերջին զարգացումներից, կանդրադառնան ղարաբաղյան խնդրին միջազգային հանրության արձագանքին:

Այս օրերին հասարակության ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ առաջնագծի զինվորները, նրանց սխրանքները, որոնք լավագույն օրինակներն են դառնում նոր սերնդի դաստիարակության համար: Գ.Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանը`Դուշման Վարդանի քույրը, «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Հասմիկ Սահակյանը և «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը կխոսեն «Ռազմահայրենասիրական դաստիարակությունն ընտանիքում և կրթական հաստատություններում» թեմայի շուրջ:

Ապրիլի 30-ին լրանում է Արցախը հայաթափելու «Օղակ» ռազմական գործողության 25-րդ տարին: Դաժան տարեթվի մանրամասների, ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունների եւ Արցախի ժողովրդի վճռականության մասին այսօր կխոսեն «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը եւ «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Որո՞նք են կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծրագրերը և ինչպիսի՞ն է դրանց արդյունավետությունը: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ Միքայել Մելքումյան կանդրադառնան այդ հարցերին:

Մայիսի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կմեկնարկի «Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթը: Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը եւ ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին ընդառաջ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը, «Յուքոմ» ընկերության մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը կհանդիպեն լրագրողներին և կներկայացնեն մանրամասներ հայաստանյան մասնակցության վերաբերյալ:

Պրեմիերա Մոսկվա կինոթատրոնում: Այսօր հայ հանդիսատեսին կներկայացվի ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը: Մինչ այդ նա կհանդիպի լրագրողներին և կփախանցի մանրամասներ ֆիլմի համաշխարհային պրեմիերաների մասին:

Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է: ՀՀ ժողովրդական արտիստ, խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը կխոսի ոլորտի խնդիրներից ու ձեռքբերումներից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում