Ադրբեջանական հրետակոծությունը Մատաղիսին նյութական վնասներ է պատճառել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հրետակոծությունից Մատաղիսում կոտրվել են մի շարք տների ու գյուղի դպրոցի ապակիները, վնասվել են էլեկտրալարեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մատաղիս գյուղի դպրոցի տնօրեն, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Գեղամ Աղաջանյանը (Մատաղիսի գյուղապետ Զավեն Անդրեասյանը ևս վիրավորվել է ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով- հեղ.):

«Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ կրակել է 30 արկ: Պայթյունից, բեկորներից կոտրվել են տների, ինչպես նաև դպրոցի ապակիներ: Ի դեպ, դպրոցի այն ապակիներն են կոտրվել, որոնք նախորդ հրետակոծությունից վնասվել էին և մենք նորն էինք տեղադրել»,-ասաց Գեղամ Աղաջանյան: Նա ընդգծեց, որ գյուղի վերականգնողական աշխատանքները շարունակվում են, վնասված տանիքները վերականգնվում են, կոտրված ապակիները նորերով են փոխարինվում: Նրա տեղեկացմամբ` այս գիշեր նաև էլեկտրական լարեր էին վնասվել, բայց արդեն վերականգնվել են:

Անդրադառնալով Մատաղիս համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանի առողջական վիճակին, Գեղամ Աղաջանյանը տեղեկացրեց, որ բավական լավ է, քայլում է: Մի երկու անգամ արդեն գյուղ է եկել, բայց դեռ կազդուրման կարիք ունի:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմըտանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան