Սպասվող լրահոս. 28.04.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի կառավարությունը կքննարկի իրանական «Սանիր» ընկերությանը Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներն իրականացնելու թույլտվություն տալու հարցը: Այս հարցն ընդգրկված է այսօր` ապրիլի 28-ին կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում: Ընկերությունը հարուստ փորձ ունի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում էներգետիկ ծրագրեր իրականացնելու գործում: Գործադիրը նիստի օրակարգային մեկ այլ հարցով էլ փոխհատուցելու է 2015 թվականի ամռանը հակառակորդի իրականացրած մարտական գործողությունների հետևանքով Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակչությանը պատճառված վնասը: Այդ նպատակով Տավուշի մարզպետարանին կհատկացվի 8 մլն 935 հազար դրամ:

Այս տարի նշվում է ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում հատուկ լրագրողների համար Աստղադիտարանը Վ.Համբարձումյանի աշխատասենյակում կազմակերպում է մամուլի ասուլիս և ճանաչողական էքսկուրսիա: Կտեղեկացվի նաև Գիտական լրագրության մրցույթի մասին, որն այս տարի նվիրված է լինելու Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակին:

Իրականացվում է 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագիր»-ը: Ինչ է այն իրենից ենթադրում, ծրագրի իրականացման արդյունքում ինչպիսի էլեկտրաէներգետիկական համակարգ ենք ունենալու: ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին և գործառնական մասնագետ Արթուր Կոչնակյանը կներկայացնեն ծրագրի մանրամասները:

Հայաստանում է աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմի Սպիվակովը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 28-ին և 29-ին կկայանա Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի համերգը։

Կկայանա «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը: Մրցույթն անցկացվում է «Պարարվեստ», «Երգեցողություն», «Երգչախմբային արվեստ» անվանակարգերում: Մրցույթ-փառատոնի գալա համերգը կայանալու է ապրիլի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին