Հասարակական

Գերագույն Ռադայի մի խումբ պատգամավորներ միացել են Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը

1 րոպեի ընթերցում

Գերագույն Ռադայի մի խումբ պատգամավորներ միացել են Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի տարբեր խմբակցություններից մի շարք պատգամավորներ միացել են պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի նեկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի ընդունման նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Genocide.org.ua-ն:

Համաձայն տեղեկատվության, Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունմանը միացել են Գերագույն Ռադայի ընդդիմադիր բլոկից` Վադիմ Նովինսկին, «Վերածննդի կուսակցություն» խմբակցությունից` Ալեքսանդր Պրեսմանը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից Դավիթ Մակարյանը, «Ազգային ճակատ»-ից Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եվրոմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պդբերեզնյակը և Վալերի Լունչենկոն:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ընդգծել է. «Մենք շնորհակալ ենք Ուկրաինայի պատգամավորներին արդարությանը հավատարիմ լինելու համար»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում