Սպասվող լրահոս. 27.04.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հալաբյան փողոցում ավտոբոսում տեղի ունեցած պայթյունն առիթ է մեկ անգամ ևս վերհանելու հասարակական տնրանսպորտի խնդիրները: Այսօր` ապրիլի 27-ին, հասարակական տրանսպորտի խնդիրների մասին կխոսեն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ««Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը եւ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Հիշեցնենք, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի ահաբեկչության վարկածն ամբողջությամբ հերքվել է: Ի դեպ, այսօր գումարվելու է Երևան քաղաքի ավագանու նիuտ:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ: Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը` թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Հայկական կողմն էլ կոչ է անում միջազգային հանրությանը պարտավորեցնել Ադրբեջանին խստորեն հետևելու 1994 թվականի զինադադարի համաձայնագրին: Ղարաբաղյան հարցի վերջին զարգացումների մասին իրենց դիտարկումներն են ներկայացնելու Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Ապրիլի սկզբի չորսօրյա պատերազմի օրերին և դրանից հետո խոսվեց զինվորների հերոսությունների, սահամանագծին կատարած նրանց սխրանքների մասին: Այդ օրերին, թերևս, քիչ անդրադարձ եղավ ռազմական բժիշկների գործունեությանը: Այսօր հերթը ռազմական բժշիկներինն է: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը եւ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանը կխոսեն համակարգի բուժսարքավորումների հագեցվածության, ռազմական բժիշկների մասնագիտական որակների եւ ոլորտին առնչվող հարցերի մասին: Նրանք կանդրադառնան նաև ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ժամանակ ռազմական բժիշկների դերի ու նշանակության, նրանց կատարած աշխատանքին:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ներկայացնում է Նազիկ Արմենակյանի «Վերապրածները» մեծածավալ լուսանկարչական նախագիծը: Համանուն նախագծի եւ գրքի շնորհանդեսը վերջերս տեղի է ունեցել Նյու Յորքում: «Վերապրածները» հայերեն-անգլերեն երկլեզու գիրքը հրատարակվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում:

«Ձոն հայորդիներին» խորագիրը կրող համերգային ծրագիր՝ նվիրված սահմանները պաշտպանող զինվորներին և Արցախի՝ ապրիլյան մարտում հերոսաբար զոհված մարտիկների հիշատակին: Ծրագրի ընթացքում կհնչեն հայրենասիրական երգեր, կկայանա երեք երգի պրեմիերա: Համերգային ծրագիրը ներկայացնում է «Արփա» հեղինակ-կատարողների միությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում