Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս.26.04.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս.26.04.2016

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբը այսօր` ապրիլի 26-ին, կհանդիպի ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Նա կներկայացնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նոր ղեկավարին, Արմեն Մուրադյանի հետ կքննարկեն սպասվող համատեղ աշխատանքները:

Քննարկում «Կառուցելով փոխհամաձայնություն նոր «Ընտրական օրենսգրքի շուրջ» թեմայով: Այն կազմակերպվել է ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ «Ըտրական օրենսգրքի» նախագծի որոշ խնդրահարույց հարցեր փոփոխվել են և ներկայացվել հանրությանը:

Ապրիլի սկզբի չորսօրյա պատերազմն ի՞նչ ազդեցություն թողեց ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների տրամաբանության վրա, ի՞նչ նոր սցենարներ սպասել ղարաբաղյան հակամարտության գործընթացում, ի՞նչ արտաքին և ներքին նոր մարտահրավերներ կան ու որո՞նք են դրանք հաղթահարելու տարբերակները: Այս և այլ հարցերին են անդրադառնալու Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյան, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և այլ գործիչներ:

Ցեղասպանության վերաբերյալ հասարակական տրամադրությունների ու ընկալումների փոփոխման միտումները, դրա արտացոլումը համացանցում: Այս թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն հոգեբան Կարինե Նալչաջյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Գրիգոր Սաղյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Այսօր սպասվում է հանդիպում Բելգիայից ժամանած գրող Հովսեփ Հայրենիի հետ: Նա կներկայացնի իր 2 գրքերը, որոնք Եղեռնի տարիներին հայ եւ քուրդ ժողովուրդների փոխհարաբերությունների, ինչպես նաև Դերսիմի հայերի տեղահանության մասին են:

Կկայանա Հայաստանի Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակախաշխության արարողությունը: 2015 թվականի մրցանակակիրներն են՝ Գրականություն - Դավիթ Հովհաննես «Նոր տագնապներ» բանաստեղծությունների ժողովածուի համար: Երաժշտություն - Ռոբերտ Ամիրխանյան «Պոետի կյանքը» կանտատի համար: Կերպարվեստ - Փարավոն Միրզոյան «Պատարագ» գեղանկարի համար: Մանկապատանեկան ստեղծագուծություններ՝ Արա-Մարալ - Գևորգ Գինոսյանի անվան Կրկեսային դպրոցին:

Անցկացվում է «Ժողովուրդների բարեկամություն» խորագրով միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնը: Այն անցկացվում է «Պարարվեստ», «Երգեցողություն», «Երգչախմբային արվեստ» անվանակարգերում` տարբեր տարիքային խմբերում: Մրցույթ- փառատոնին մասնակցում են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի կազմակերպիչները կներկայացնեն մանրամասներ փառատոնի վերաբերյալ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում