Հասարակական

Հունաստանի հայերը Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների առջև բողոքի ցույց են անցկացրել

2 րոպեի ընթերցում

 Հունաստանի հայերը Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների առջև բողոքի ցույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ եղեռնի նահատակների հիշատակին Հունաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Աթենքում՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների ու թուրքական հյուպատոսարանի առջև:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի, ինչպես նաև ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական գործողությունների և վայրագության կապակցությամբ Հունաստանի «Երիտասարդական միության» նախաձեռնությամբ հարյուրավոր հայեր ապրիլի 23-ին և 24-ին Հայ դատի պայքարը առաջ մղելու և իրավունքի ու արդարության վերահաստատման պահանջ են ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աթենքի «Ազատ օր» թերթը հայտնում է, որ ցույցին մասնակից հայ երիտասարդներից բացի ներկա էին նաև հույն-պոնտական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ասորիներ:

Բողոքի ցույցի մասնակիցները Հայաստանի և Հունաստանի դրոշներով, հատուկ շապիկներով, պաստառներով, բարձրախոսերով ու տարբեր լոզունգներով նախ շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, սակայն, հանդիպել են ոստիկանության դիմադրությանը: Ինչպես նշում է «Ազատ օր» թերթը, ոստիկանությունը խախտել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբին ցույցը արտոնելու նախօրոք տված խոստումը: Ոստիկանության հետ հանձնախմբի անդամների բանակցությունները արդյունք չեն տվել, և ցուցարարները, իբրև դժգոհության և ընդվզման նշան, այրել են թուրքական դրոշը:

Մասնակիցները որոշել են տեղափոխել ցույցն այլ հրապարակ և վերադարձի ճանապարհին կանգ են առել Ադրբեջանի դեսպանատան առջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում