Սպասվող լրահոս. 25.04.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանում է Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը: Նա, այսօր` ապրիլի 25-ին, կայցելի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր: Հառլեմ Դեզիրը մինչ Երևան ժամանելը պետք է մասնակցեր Փարիզում կայացած Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի միջոցառմանը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն այցելել է Արցախ: Արցախ կատարած այցից հետո Ֆրանկ Էնգելը Երևանում կհանդիպի լրագրողներին և իր դիտարկումները կներկայացնի Ղարաբաղյան հարցի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ: Հիշեցնենք, Ֆրանկ Էնգելը հայտարարել էր, որ այսօր Ադրբեջանն ագրեսոր է, ինչպես ագրեսոր էր 25 տարի առաջ:

Ղարաբաղյան հարցի և Հայոց ցեղասպանության թեմային այսօր անդրադառնալու են նաև ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, թուրքագետ Հակոբ Չաքրյանը և այլ գործիչներ:

Հայոց ցեղասպանության հետևանքների փոխհատուցման և արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնեն «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչ Մահմութ Ուզունը և տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Տեղեկություններ կտարամդրվեն նաև վերջերս Եվրոպայի 4 քաղաքներում տեղի ունեցած «1 թուրք, 1 քուրդ, 1 հայ խոսում են 1915-ի մասին» խորագրով համաժողովի հասարակական քննարկման և ընկալումների վերաբերյալ:

Քննարկումներից դուրս չի մնում նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կմեկնաբանի Լավրովի տարածաշրջանային այցը և կխոսի այն մասին, թե ինչ է ենթադրում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ՌԴ պլանը և կոնֆլիկտի կարգավորման բանակցություններն ինչ փոփոխություններ կրեցին ապրիլյան պատերազմից հետո:

Ապրիլի 25-ը ֆուտբոլի և բարեկամության միջազգային օրն է: ՀՖՖ-ում «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի շրջանակում կներկայացվի Ֆուտբոլի ակադեմիայում մարզվող երեխաներից բաղկացած այն թիմը, որը մայիսի 26-29-ը Հայաստանը ներկայացնելու է Միլանում: Հանդիպմանը կմասնակցեն նաև ծրագրի հայաստանյան դեսպանները՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, «Փյունիկի» գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում