Ֆիլիպ Կալտենբախը Ստամբուլի հայկական եկեղեցում ներկա է գտնվել Ցեղասպանությանը նվիրված պատարագին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը ներկա է գտնվելՍտամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված պատարագին և հիշատակի արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Կալտենբախը թվիթերյան իր էջում հրապարակել է լուսանկարներ արարողությունից և գրել. «Հուզիչ արարողություն Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ»,- գրել է Կալտենբախը:
Ցեղասպանության տարելիցի օրը հայկական եկեղեցում անցկացվող միջոցառմանը ներկա են եղել մեջլիսի հայ պատգամավորներ Գարո Փայլանը, Սելինա Դողանը, Մարգար Եսայանը:Պատարագն անց է կացրել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: