Հարյուր տարվա կեղծիքներից հետո Թուրքիայի համար դժվար է ընդունել Հայոց ցեղասպանությունը. դանիացի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ներկայիս իրավիճակը խոսում է Արևմուտքի երկակի ստանդարտների ու դավաճանության մասին: Սա դանիացի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի տեսակետն է, որը նա արտահայտեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռասմուսենը, ում մայրը դանիացի է, հայրը` քուրդ, առիթ է ունեցել լինել Արևմտյան Հայաստանում, տեսնել խոնարհված եկեղեցիներ, մարդկանց, ովքեր գիտեին հայկական գյուղերի պատմության մասին, բայց վախենում էին խոսել դրա մասին: «Թուրքական իշխանությունն էլ պաշտոնական կեղծիք էր ներկայացնում` ասելով, թե եղել է պատերազմ, որի ժամանակ հայերն են սպանել իրենց: Հետո աում էին` քրդերն են հայերին սպանել, քրդերն էլ ասում էին մեզ ու հայերին սպանել են թուրքերը: Այս կեղծիքներից հետո Թուրքիայի համար դժվար է հարյուր տարի հետո ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջությունն ունեցել են միայն մի քանի երկրներ:

Ռասմուսենի համար դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ Գերմանիան փորձեր ժխտել Հոլոքոստն ու ասեր՝ հրեաներն են սպանել գերմանացիներին: «Սա ամեն ինչ ասում է Թուրքիայի մասին ու Արևմուտքի կողմից երկակի ստանդարտների կիրառման մասին: Ինչ վերաբերում Հայոց ցեղասպանությանը, ապա սրա հետ է կապվում դավաճանությունը, քանի որ քաղաքակիրթ աշխարհում գիտեին` ինչ է տեղի ունենում, գիտեին, որ հայեր են բնաջնջվում Օսմանյան Թուրքիայում, դա հայտնի էր Ամերիկային, Եվրոպային, բայց ոչ ոք ոչինչ չէր անում այն կանգնեցնելու համար»,-հավելեց եվրոպացի պատգամավորը:

Նրա գնահատմամբ` պատմությունը կրկնվում է, ու մարդկության աչքի առջև հայեր են սպանվում Սիրիայում, բազմաթիվ փոքրամասնություններ, այդ թվում` եզդիներ ստիպված են փախչել Սիրիայից, Իրաքից: «Իմ քաղաքական գործընկերները, որոնք դիմադրում են Հայոց ցեղասպանության ընդունմանը, ասում են, որ պատմաբանները պետք է պարզել` եղել է ցեղասպանություն, թե ոչ: Բայց պատմաբաններն արդեն սա որակել են որպես ցեղասպանություն: Արևմուտքը պետք է ընդունի սա ու հարգի անմեղ զոհերին ու նրանց հարազատներին: Դադարեք խաբել մարդկանց ու հրահրել նոր ցեղասպանություններ Սիրայում ու Իրաքում»,-եզրափակեց Լարս Ասլան Ռասմուսենը:

Հայերեն English Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս