Սպասվող լրահոս. 22.04.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այսօր` ապրիլի 22-ին, Սերգեյ Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ կդնի անմեղ զորհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ: Նա շրջայց կկատարի նաև Ցեղասպանության թանգարանում: Այնուհետև նախատեսված է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հանդիպումից հետո տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Սերգեյ Լավրովի Հայաստան այցը կապվում է ղարաբաղյան վերջին զարգացումների հետ: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն իր դիտարկումները կներկայացնի ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի, ԼՂՀ շուրջ վերջին սրացումների վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտն ամփոփում է իր կատարած աշխատանքները և նախանշում առաջիկա անելիքները: Այսօր թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կխոսի թանգարան-ինստիտուտի գործունեության, իրականացվող և ընթացիկ նախագծերի վերաբերյալ: Ներկայացվելու են թանգարանի կողմից հրատարակվող հայերեն և անգլերեն ցեղասպանագիտական հանդեսների նոր համարները:

Ապրիլի 23-ին կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի աշխատանքների բովանդակային և կառուցվածքային հարցերը ներկայացնելու նպատակով կկայանա գլոբալ ֆորումի կազմակերպիչների և «Ավրորա» մրցանակաբաշխության ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը:

Գլոբալ ֆորումին մասնակցելու համար Հայաստանում է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները: Մինչ գլոբալ ֆորումը, նախատեսված է գերմանացի պատգամավորի հետ հանդիպում ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:

Այսօր Երևանում անցկացվելու է «INVEST ARMENIA 2016» միջազգային գործարար համաժողովը, որին մասկացնելու է շուրջ 250 գործարար: Համաժողովին քննարկվելու է Հայաստան-Եվրասիական Միություն-Իրան հնարավոր համագործակցության հեռանկարները, ներկայացվելու են հաջողված գործարարների պատմությունները: Այն գործարարների, որոնք Հայաստանում ներդրումներ են կատարել և հաջողություններ արձանագրել:

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների «Անկախ կյանքի հայկական ցանցի» անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Անմար կրակի մոտ ծաղիկներ կխոնարհեն հարյուրավոր հաշմանդամներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին