Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Բրյուսելում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Վերշբոուն:

«Հաճելի է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ: ԼՂ հակամարտությունը առաջնահերթ պահանջում է լարվածության թոթափում և դիվանագիտական առաջընթաց` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում