Արծրուն Հովհաննիսյանը բարձր է գնահատում հայկական հրետանային, ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների արդյունավետությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում կատարած գրառումով անդրադարձել է ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձնազերծած ապրիլյան ագրեսիայի օրերին հայկական կողմի հրետանային, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումների արդյունավետ գործողություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է. «Մի փոքրիկ դիտարկում «Զենք չունենք շարքից»: Մարտական գործողությունների ինտենսիվությունը աննախադեպ էր լոկալ պատերազմների համար: Հրետանու մասով մենք արդեն նշել ենք դա, հայ հրետանավորները հրաշքներ են գործել: Խորհրդային դասական ռազմագիտության լեզվով ասած. հայկական կողմից գործել է գնդային և դիվիզիայի հրետանային խմբեր, հիմնականում դիվիզիոններ, որոնք իրենց երեք անգամ քիչ կրակով հաղթել են բանակային մակարդակի հրետանային խմբավորումներին:

Սակայն գրեթե չի խոսվում հայկական ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների աշխատանքի մասին: Նրանք ևս չափազանց բարձր արդյունքներ են գրանցել: Այս օրերին համեմատականներ կատարեցի, և մեր կողմից խոցված կամ վնասազերծած 14 ԱԹՍ, որից մի քանիսը մարտական, ցուցանիշը ըստ էության ևս աննախադեպ է:

Հ.Գ. դեռ շատ դետալներ կբացվեն, մանրամասն կվերլուծվեն և այդ էմոցիոնալ գնահատականների փոխարեն իրենց տեղը կգտնեն փորձագիտական գնահատականները»:

Հայերեն English Русский

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ