Սպասվող լրահոս. 18.04.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ի՞նչ արտոնությունների ցանկ է սահմանված մարտական գործողություների հետևանքով վիրավորված զինծառայողներին աջակցելու համար: Ի՞նչ դրամական աջակցության պետական ծրագրեր կան՝ նախատեսված զոհված զինծառայողների ընտանիքների համար: Այսօր` ապրիլի 18-ին, ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանը և Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը մանրամասն կանդրադառնան վերը նշված հարցերին:

Հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտը շարունակում է քննարկել չորսօրյա պատերազմը, ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող զարգացումները: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Մկրտիչ Մինասյանը և այլ գործիչներ իրենց դիտարկումները կներկայացնեն թեմայի վերաբերյալ: Նրանք կանդրադառնան ներքաղաքական հարցերին, Հայաստանի առաջին և երրորդ նախագահների հանդիպմանը:

Ղարաբաղյան թեման չեն շրջանցի նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ու Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը: Նրանք կխոսեն նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, հայկական կողմի անելիքներից, ինչպես նաև կներկայացնեն Պատմության ինստիտուտի ծրագրերը:

ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովում բարեփոխումներ են սպասվում: Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի, թե ինչ բարեփոխումների մասին է խոսքը, ինչպես նաև կխոսի նոր ծրագրերից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Օրվա առթիվ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի «Նուռը և խաղողը հայ ճարտարապետության զարդաքանդակներում» ցուցահանդեսը: Կներկայացվեն չափագրությունների և լուսանկարների ֆոնդերում պահվող նյութեր, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տրամադրած՝ Ախթամարի սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարները, հնագետ Բորիս Գասպարյանի տրամադրած նյութերը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին