100 տարի առաջ հայերի հետ կատարվածը Գերմանիայում պետք է դասվի ցեղասպանությունների շարքին. Բունդեսթագի CDU/CSU խմբակցության ղեկավար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 100 տարի առաջ Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հետապնդումներն ու վայրագությունները պետք է Գերմանիայում դասվեն ցեղասպանությունների շարքին: Այդ մասին Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում նշել է Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» (CDU/CSU) խմբակցության ղեկավար Ֆոլքեր Քաուդերը:

«Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին: 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը պետք է դասվեն ցեղասպանությունների շարքին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Քաուդերը:

Իր հերթին, թերթը նշել է, որ հունիսի 2-ից հետո գերմանա-թուրքական հարաբերությունները կարող են կտրուկ սրվել: Որպես դրա նախադրյալ` թերթը նշում է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի դիրքորոշումը, ով 1915-ի դեպքերը նախորդ տարի անվանել էր ցեղասպանություն: Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերը ևս հայերիհետկատարվածըբնորոշելիսհստակ օգտագործել էրցեղասպանություն տերմինը:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի ևբանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչներիիրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչելլրացուցիչ մշակման համար:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասինբանաձև,որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին`ԳերմանիայիԴաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ևկանցլեր ԱնգելաՄերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: ԻսկԳերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարումկայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերիկոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագումքննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունըճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեցցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձևիքվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Հայերեն English Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս