«Իսլամական պետություն» հավասար է Ադրբեջան. արաբագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» հավասար է Ադրբեջան, «Իսլմաական պետության» զինյալ հավասար է Ադրբեջանի զինծառայող: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Ապրիլի սկզբին շփման գծում տեղի ունեցած չորսօրյա պատերազմում «Իսլամական պետություն»-ը որպես այդպիսին ներգրավված չէր: Այս օրերին «Իսլամական պետության» շահերը սպասարկող կայքերը ղարաբաղյան հակամարտության մասին ոչ մի տեղեկություն չհրապարակեցին: Բայց մենք գիտենք, որ շատ ադրբեջանցիներ կռվում են «Իսլամական պետության» և այլ խմբավորումների շարքերում: Տեսանք, որ Ադրբեջանի զինվորականների ոճրագործությունները ոչնչով չեն տարբերվում «Իսլամական պետության» գործելաոճից: Այդ բոլորի վկայությունը կա: Պատճառներից մեկն այն է, որ Սիրիայում և Իրաքում կռված ադրբեջանցիները գալիս են Ադրբեջան և կիսվում են իրենց «սխրագործություններով», ահա այդ փորձը կյանքի են կոչում Ադրբեջանի զինծառայողները»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ արաբական լրատվամիջոցների արձագանքին` Սարգիս Գրիգորյանը նշեց, որ սկզբնական շրջանում արաբական լրահոսը ներկայացնում էր Հայաստանի ՊՆ-ի հրապարակած տեղեկությունները: Պատճառն այն էր, որ Ադրբեջանի լրահոսը առաջին մի քանի ժամում լուռ էր: Բայց ընդհանուր առմամբ արաբական լրահոսը հայանպաստ չէր:

«Մի կարևոր հանգամանք եմ ցանկանում նշել: Ներկայում Ստամբուլում «Իսլամական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովն է անկցացվում, այն միշտ էլ աչքի է ընկել հակահայկական դիրքորոշմամբ: Մեր արտաքին գերատեսչությունն այստեղ անելիք ունի, այս կառույցի հետ աշխատելը շատ կարևոր է մեզ համար»,-ասաց արաբագետը:

Իրանագետ Ռուդիկ Յարալյանի խոսքով՝ Ադրբեջանը, քառօրյա պատերազմը սանձազերծելով, ղարաբաղյան հարցի հետ կապված փորձում էր ստուգել տարածաշրջանային երկրների` Թուրքիայի, Իրանի մոտեցումները:

«Թուրքիայի դեպքում մենք տեսանք, որ բացի հակահայկական գործողություններից, նա պատրաստ չէ հեռուն գնացող գործողությունների: Ինչ վերաբերում է Իրանին, ապա տեսանք, որ Իրանը բավական հավասարակաշռված դիրքորոշում որդեգրեց: Այսինքն` Ադրբեջանը չհասավ իր նպատակին: Ադրբեջանը նույնիսկ դիմեց սադրանքների, երեք արկ պայթեցրեց Իրանի տարածքում, այնուհետև, իր կարծիքով հմտորեն, սլաքն ուղղեց դեպի հայկական կողմը, սակայն Իրանը նույնիսկ այդ սադրանքներին չտրվեց և մնաց իր դիրքերում»,-ասաց իրանագետը: Նրա խոսքով, իրանական լրատվամիջոցներում նույնիսկ շրջանառության մեջ դրվեցին թեզեր, որոնք նախկինում չեն եղել: Մասնավորապես, փորձագիտական մակարդակով խոսք գնաց առիթն օգտագործել և հայ-իրանական սահմանն ընդլայնել` 40կմ-ից հասցնելով 120 կմ-ի: Ըստ իրանագետի` այս թեզի ենթատեքստում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է:

Հայերեն العربية English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում