Սպասվող լրահոս. 14.04.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ կառավարության ընդունելությունների տանն այսօր` ապրիլի 14-ին, կկայանա Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցության և հակամենաշնորհային հարցերով հերթական նիստը: Հայաստան կժամանի ավելի քան 30 հոգանոց պատվիրակություն, որի կազմում են նաև ԵՏՄ անդամ բոլոր պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները, այդ թվում, ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը:

Գնահատվել են Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման կարիքները, այսօր էլ ամփոփվում են արդյունքները: Սպասվող քննարկում-խորհրդակցությանը քաղաքացիական հասարակության դերի և նշանակության մասին կխոսի ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի նախագահ Անդրեյ Պարաֆինյուկը:

Հայաստանում են Իսրայելից ժամանած մտավորականներ, ովքեր իրենց ավանդն են ունեցել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործում : Ամերիկյան համալսարանում հանրային դասախոսությամբ հանդես կգա ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Վոն Թուրեկյանը: Հայազգի գիտնականի հանրային դասախոսության թեման է` «Գիտության դիվանագիտություն. նշանակությունը եւ հաջողության գործոնները»:

Թուրքական, քրդական, իսլամական գործոններն ի՞նչ դերակատարություն են ունեցել ղարաբաղյան չորսօրյա պատերազմի ընթացքում : ԵՊՀ հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ, թուրքագետ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը, պ.գ.թ. իրանագետ Ռուդիկ Յարալյաննը, պ.գ.թ. արաբագետ Սարգիս Գրիգորյանը կանդրադառնան թեմային:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործընթաց, Արցախի անկախության հնարավոր ճանաչում, հայկական կողմի անելիքներ: Այս և այլ թեմաների վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և այլ գործիչներ :

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին