Արցախ

ԼՂՀ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհայտ կորած զինվորի մասին

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ  հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհայտ կորած զինվորի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել մեկ անհայտ կորած զինվորի մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

«Քիչ առաջ ինձ բանավոր կերպով այդ տեղեկատվությունը փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները: Այժմ ճշտվում է այդ տեղեկատվությունը, եթե պարզվեց, որ գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կերպով կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը»,-ասաց Վիկտոր Քոչարյանը:

Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և լայնածավալ մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը փնտրում էր 19 անհայտ կորած զինծառայողի: Նրանցից 18-ի մարմինները ադրբեջանական կողմը փոխանցեց խեղված վիճակում: Մեկ զինծառայողի ճակատագիրը մնում էր անհայտ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում