Սպասվող լրահոս. 12.04.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` ապրիլի 12-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կայցելի «Մերիդիան» ազատ տնտեսական գոտի և Նոր Հաճնի մի շարք ադամանդագործական ընկերություններ: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում նախարարը կծանոթանա ազատ առևտրի գոտու գործունեությանը, որից հետո տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ ազատ տնտեսական գոտում գործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նվիրված ոլորտին առնչվող խնդիրներին: Նախատեսված է նաև հանդիպում ադամանդագործության ոլորտի ընկերությունների հետ:

Մեկնարկում է «Երևանում Նոբելյան օրեր» գիտական միջոցառումը: Հինգ Նոբելյան մրցանակակիրներն արդեն Երևանում են: Ովքե՞ր են նրանք և ի՞նչ գիտական հայտնագործություններ են կատարել: Այս և այլ հարցերի պատասխանները կներկայացվեն այսօր: Նոբելյան մրցանակակիրները հանդես կգան դասախոսություններով, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,Մատենադարան, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ և այլուր:

Ապրիլի 12-ին նախատեսված է Հայաստանում Գերմանական տնտեսական միավորման հանդիսավոր բացումը: Գերմանական տնտեսական միավորումը 2013թ. մարտից Երևանում ներկայացված էր իր ճյուղային գրասենյակով, այժմ արդեն հիմնական գրասենյակի բացումն է: Գերմանական տնտեսական միավորման նպատակն է աջակցել Գերմանիայի առևտրատնտեսական հարաբերություններին և գերմանական տնտեսության շահերը ներկայացնել Հայաստանում, Վրաստանում։ Բացի դրանից, միավորումն ակտիվ աջակցություն է ցուցաբերում այն գերմանական ընկերություններին, որոնք ցանկանում են մուտք գործել հայկական և վրացական շուկա:

Մեկնարկում են Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի երևանյան հյուրախաղերը։ Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի հայաստանյան հյուրախաղերի համակարգող Նիկա Բաբայանը, բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ Բորիս Էյֆմանը, «Լուզինյան հիմնադրամ»-ի տնօրեն Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին լրագրողների հետ հանդիպմանը մանրամասն կներկայացնեն հյուրախաղերի ծրագիրը:

Ղարաբաղյան թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են: Իրանագետ Արմեն Իսրայելյանը, թուրքագետ Լևոն Հովսեփյանը, վրացագետ Ալիկ Էրոյանցը կներկայացնեն Իրանի, Թուրքիայի, Վրաստանի արձագանքը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը կխոսի քառօրյա պատերազմի դասերից, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն էլ կներկայացնի դիտարկումներ հայկական կողմի անելիքների մասին:

Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողերի գործունեության հետևանքով հայտնաբերվել են ուշագրավ գտածոներ` ուրարտական ժամանակաշրջանի զինվորի բրոնզե արձանիկ և այլն: Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը կներկայացնեն, թե ինչ է պարզվել լաբորատոր փորձաքննության արդյունքում, ինչ արժեք են ներկայացնում գտածոները:

Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպում է իր պահոցներում գտնվող 1960-80 թվականների նկարիչների 80 լավագույն ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախին: Ցուցահանդես-վաճառքը կգործի ապրիլի 12-23-ը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում