Միջազգային մամուլը Արցախում ադրբեջանական զինուժի գործողությունները նմանեցնում է ԻՊ-ի վայրագություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակում «Իսլամական պետության» անդամների ներգրվվածության և ապրիլին արցախա-ադրբեջանական սահմանին նրանց մասնակցության հարցը դարձել է քննարկման և մտահոգությունների առարկա միջազգային միանգամից մի քանի լրատվամիջոցներով: Իտալական Spondasud.it կայքի վերլուծաբանը նմանություններ է գտնում Արցախում` ադրբեջանցի և Սիրիայում ու Իրաքում`«Իսլամական պետության» ահաբեկիչների ձեռագրերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` իտալական կայքը շեշտում է, որ մարդկանց գլուխներ կամ ականջներ կտրելը հատուկ է ահաբեկիչներին, և այդ գործողություններով պարծենալու սովորություն ունեն ԻՊ անդամները: Ezdipress կայքում ազգությամբ եզդի զինվորի դաժանաբար սպանվելն ու լուսանկարների հրապարակումը մեծ վրդովմունք է առաջացրել եզդի օգտատերերի շրջանում: Կայքի մեկնաբանությունների բաժնում կան հարյուրավոր գրառումներ, որտեղ ընթերցողները համեմատականներ են կատարում` շեշտելով, որ Ադրբեջանը ոչնչով չի տարբերվում Իսլամական պետությունից: Նրանցից շատերը ադրբեջանական զինուժի գործողությունները որակում են որպես պատերազմական հանցագործություն:

Նույն կայքում քննարկումներին մասնակցել են նաև ադրբեջանցի օգտատերերը, ովքեր ոչ թե հերքում են ադրբեջանցի զինվորների կատարած վայրագությունները, այլ շեշտում, որ պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ թույլատրելի է: Այն, որ «ԻՊ» անդամները կռվում են Ղարաբաղում, հաստատում է նաև ISNA կայքը: «Հարյուր ադրբեջանցի, որոնք «Իսլամական պետության» անդամ են, ԼեռնայինՂարաբաղի պատերազմին մասնակցելու նպատակով Սիրիայից վերադարձել են իրենց երկիր»,-գրում է կայքը: ISNA-ն գրում է, որ «Իսլամական պետության» անդամները, որոնք ունեն ադրբեջանական ծագում և որոնց թիվը հասնում է մոտ 100-ի, լքել են Սիրիան և նպատակ ունենալով մասնակցել ղարաբաղյան պատերազմին՝ Թուրքիայի տարածքով վերադառնում են իրենց երկիր: Այս համատեքստում չափազանց կարեւոր է նաև ադրբեջանական լրատվամիջոցներով ներկայացված լուրը, որ վերջին օրերին թուրքական հատուկ ստորաբաժանումները ինքնաթիռով եկել են Ադրբեջան` սահմանին զոհված ծառայակիցների դին Թուրքիա տեղափոխելու համար: Այս վերլուծությունները կատարելիս վերոնշյալ պարբերականները հիշեցնում են Ադրբեջանի մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն, որը ահաբեկիչների շարքերում ունեցել է 3000 գրոհային:

Հայերեն العربية English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող