Սպասվող լրահոս. 06.04.2016

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` ապրիլի 6-ին, ՀՀկառավարությանհերթականնիստն է: Օրակարգում ընդգրկված են երկու տասնյակից ավելի հարցեր` տնտեսական, սոցիալական, իրավական ոլորտներից: Ամենայն հավանականությամբ գործադրի նիստին անդարադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

Թեպետ ապրիլի 5-ին ժամը 12:00-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցվել է, ամեն դեպքում սպասվող լրահոսում տեղ գտնեն տեղեկություններ սահմանային իրավիճակի, վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության թեման կշարունակեն քննարկել քաղաքագետները, հասարակական գործիչներն ու ազատամարտիկները: Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը, թուրքագետ Հակոբ Չաքրյանը, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը, Ղարաբաղ Կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը և այլք իրենց դիտարկումները կներակայցնեն ղարաբաղյան խնդրի վերջին զարգացումների վերաբերյալ:

Բանակի թեման կշարունակի «Ինֆորմացիոնտեխնոլոգիաներիձեռնարկություններիմիության»գործադիրտնօրենԿարենՎարդանյանը:Նա կխոսի հայոցբանակումբարձրտեխնոլոգիաներիկիրառմանհնարավորություններիուդրանց առավելությունների մասին,ինչպեսնաև թե ինչպես բարձրտեխնոլոգիաներնարդյունավետծառայեցնելԶՈՒ-ին:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ տիկին Տերեսա Դաբան Սանչեսը կհանդիպի լրագրողների հետ:

Ապրիլի 6-ին և 9-ին տեղի կունենան «Երեք երեկո հանճարի հետ, Խաչատրյանի տանը» խորագրով համերգներ: Երեկոների ընթացքում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի տասը սոնատները՝ ջութակի և դաշնամուրի համար: Ելույթ կունենան Գերմանիայից ժամանած երաժիշտներ Սոնա Բարսեղյանը և Քսենյա Դուբրովսկայան

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին