Հասարակական

Ռուսական ռազմակայանի զինծառայողները շուրջ 100 լիտր արյուն կհանձնեն բարեգործական դոնորական ակցիայի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

Ռուսական ռազմակայանի զինծառայողները շուրջ 100 լիտր արյուն կհանձնեն բարեգործական դոնորական ակցիայի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել Է արյան ու դրա բաղադրիչների հանձնման «Կյանք պարգեւիր մարդուն՝ դարձիր դոնոր» բարեգործական ակցիան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, բարեգործական ակցիան նվիրված Է Առողջության համաշխարհային օրվան, որը նշվում Է ապրիլի 7-ին: Ակցիային մասնակցում են 300-ից ավելի զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմի անդամներ եւ նրանց ընտանիքների անդամներ: Ռազմակայանի թիվ 1602 կլինիկական զինվորական հոսպիտալի կառուցվածքային ստորաբաժանման մասնագետները պլանավորում են ստանալ շուրջ 100 լիտր արյուն եւ այն հանձնել Հայաստանի կարիքավոր հիվանդներին:

Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների տարածքում արյան հանձնումը կանցկացվի ապրիլի 4-ից մինչեւ 8-ը: Յուրաքանչյուր զինծառայող միջին հաշվով կհանձնի շուրջ 200 միլիգրամ, իսկ փորձառու դոնորները՝ 350-400 միլիգրամ արյուն:

«Դոնորի օրերը» ռուսական զորամիավորումում անցկացվում են 2011 թվականին եւ ավանական բնույթ են ստացել: Ընդհանուր առմամբ հինգ տարվա ընթացքում ակցիային մասնակցել Է ավելի քան 1,5 հազար մարդ, որոնք հանձնել են շուրջ 600 լիտր դոնորական արյուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում