Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական. ԼՂՀ ՊԲ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակն ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը հերքող հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ը հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ.
«Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանությաննախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:
Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավվել են Սեյսուլանը: Այն ինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական…»:
Ապրիլի 1-իլույս 2-իգիշերըևառավոտյանԱդրբեջանըղարաբաղա-ադրբեջանականհակամարտզորքերիշփմանգծիողջերկայնքովձեռնարկելէլայնածավալնախահարձակգործողություններ, որոնցընթացքումհրթիռահրետանայինարկակոծմանենենթարկվելոչմիայնհայկականզինուժիպաշտպանականդիրքերը, այլևխաղաղբնակավայրերը: