Փախստականների հարցով Եվրոպա-Թուրքիա գործարքը երկար կյանք չի ունենա. Ռուբեն Սաֆրաստյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան ծանր իրավիճակում է հայտնվել փախստականների պատճառով, և Թուրքիան, աշխարհագրական դիրքից ելնելով, ունի բանալի դիրք: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով փախստականների խնդրի շուրջ Թուրքիայի և Եվրոպայի միջև ձեռք բերված համաձայնությանը: «Եվրոպական երկրների ղեկավարները պահանջում էին, որ Եվրամիությունը Թուրքիայի առաջ հստակ պահանջ դնի և Թուրքիան փակի ելքի սահմանը: Թուրքիան այլ լուծում առաջարկեց, ըստ որի՝ նա ոչ թե սահմանն է փակում, այլ եվրոպական երկրներում հայտնված ոչ ցանկալի փախստականները վերադարձվում են Թուրքիա: Ստացվում է, որ Թուրքիան չի փակում սահմանը, բայց համաձայնվում է, որ նրանց մի մասին վերադարձնեն և դրա համար ստանում է միլիարդներ, և էլի միլիարդներ կստանա»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով, ամեն դեպքում չպետք է կարծել, որ եվրոպացիները միամիտ են, և թուրքերը նրանց մոլորության մեջ գցեցին: Եվրոպան էլ իր հաշվարկներն ունի: Ըստ թուրքագետի` մոտակա ամիսներին այս գործարքը կգործի, բայց երկար կյանք չի ունենա:

Անդրադառնալով այն հարցին, թե փախստականների խնդրով պայմանավորված Թուրքիայի կշռի բարձրացումը որքանով ազդեցություն կունենա եվրոպական երկրներում Հայ դատի հետ կապված հարցերի վրա` Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ եվրոպական մի շարք երկրներում քաղաքական ղեկավարությունը անց է կացնում անբարենպաստ քաղաքականություն՝ ելնով Թուրքիայի ճնշումներից:

«Չնայած դրան, մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ եվրոպացիների ընդհանուր հիշողության մեջ տեղ է գտնում Հայոց ցեղասպանությունը: Այժմ գործընթաց է գնում, որ եվրոպական երկրների դասագրքերում տեղ հատկացվի Հայոց Ցեղասպանության թեմային: Դա շատ կարևոր գործընթաց է»,-ասաց թուրքագետը:

Ուշագրավ հետազոտություն է կատարել միջազգային Amnesty International կազմակերպությունը.Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականները սկսել են բռնի կերպով հետ ուղարկվել պատերազմական վիճակում գտնվող Սիրիա, թեպետ ԵՄ հետ համաձայնության շրջանակում թուրքական պետությունը պարտավորվել էր այդ փախստականների համար իր տարածքում բնակվելու նորմալ պայմաններ ստեղծել:Թուրքիայի հարավային սահմանամերձ շրջաններում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թուրքական իշխանությունները հունվարի կեսերից սկսած գրեթե ամեն օր 100 սիրիացի տղամարդկանց, կանանց և երեխաների հետ են ուղարկել Սիրիա: Amnesty International-ը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հավաքել է բազմաթիվ վկայություններ թուրքական Հաթայ նահանգից փախստականների վերադարձի թեմայով:

Հայերեն English Русский

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26