Սպասվող լրահոս. 31.03.2016

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մարտի 31-ին, կառավարության հերթական նիստն է: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր տարբեր ոլորտներից: Մասնավորապես, կքննարկվի Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին միացնելու հարցը: Օրակարգային մեկ այլ հարցով էլ կառավարությունը Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու իրանական «Սաներջի» ընկերությանը կթույլատրի իրականացնել շինարարական գործունեություն:

Մեկնարկում է Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ իրականցվող «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը: Նպատակն է ևս մեկ անգամ կարևորել անձնական ֆինանսների կառավարումը: Մեկ ամսվա ընթացքում անցկացվելու են բազմապիսի տեղեկատվական եւ ուսուցողական միջոցառումներ:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ներկայացնում է 2015 թվականի պեղումների արդյունքները, 2016 թվականի համար նախատեսված դաշտային հետազոտությունների նպատակները: Անդրադարձ է կատարվելու Վիշապ քարակոթողի ուսումնասիրությունների արդյունքներին, «Սոլակ 1» հնավայրում հայ-իտալական արշավախմբի աշխատանքներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Ռուս Ուղղափառ, Հայ Առաքելական Ս.Եկեղեցիների աջակցությամբ կկայանա «Ավանդական արժեքներ. ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշները» խորագրով միջազգային գիտաժողով: Ռուսաստանի և Հայաստանի փորձագետները կքննարկեն ժամանակակից հասարակության զարգացման ավանդական արժեքներն ու հոգևոր-բարոյական ուղենիշերը:

Հանրապետականները շարունակում են քննարկել «Ընտրական օրենսգրքում» սպասվող փոփոխությունները: Հերթական անգամ իր դիտարկումները կներկայացնի ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:

Մեկնարկում է «Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք 2016» ծրագիրը: 2016 թվականին երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Գյումրին: Կներկայացվեն բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են այս տարի իրականացնել երիտասարդական մայրաքաղաք դարձած Գյումրիում: «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ամենամյա մրցույթի հիմնական նպատակ է խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը:

Այսօր կտրվի ևս մեկ ծրագրի մեկնարկ: «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամը ներկայացնում «Ֆոնդ 100» բարեսիրական նախագիծը: «Ֆոնդ 100» նախագծի նպատակն է միավորել բարեսիրտ ու հոգատար մարդկանց՝ կոչ անելով չլինել անտարբեր և միասնականության շնորհիվ իրականացնել զգալի ու անհրաժեշտ փոփոխություններ քաղցկեղով տառապող երեխաների, ինչպես նաև նրանց ընտանիքների կյանքում: Եթե յուրաքանչյուր ամիս 500.000 մարդ ֆոնդին ընդամենը 100 դրամ փոխանցի, ապա յուրաքանչյուրի 100 դրամը միավորելով հնարավոր կլինի փրկել ամսական 2 երեխայի կյանք, երջանկացնել առնվազն երկու հայ ընտանիքի: Լրագրողների հետ հանդիպմանը հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը կներկայացնի նախագծի մանրամասները:

Անցկացվում է «Հայրերի հող» խորագրով կարճամետրաժ, ցածրաբյուջե ֆիլմերի մրցույթ: Այն անցկացվում է Համազգային հայ կրթական և մշակութային միության ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Մրցույթի ժյուրիի նախագահ, Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը, «Համազգային» հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը կներկայացնեն մրցույթի մանրամասները։ Մրցույթը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում