Life

Չինական Star Screen Co. ընկերությունն ամենախոշոր կինոԷկրանն Է ստեղծել աշխարհում

1 րոպեի ընթերցում

Չինական Star Screen Co. ընկերությունն ամենախոշոր կինոԷկրանն Է ստեղծել աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Star Screen Co. ընկերությունը կինոթատրոնների համար ամենախոշոր Էկրանն Է ստեղծել աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

Անհոյի նահանգում գտնվող ընկերությունը երկու տարի Է ծախսել 1,6 տոննա քաշով Էկրանը պատրաստելու համար: Դրա երկարությունը 100 մետր Է, իսկ բարձրությունը՝ 25 մետր:

Ներկայում ընկերությունը նման ութ Էկրան արտադրելու պատվեր Է ստացել կինոթատրոններից:

China Film Equipment Company-ի գլխավոր մենեջերի խոսքով՝ վերջին հինգ տարում Չինաստանում բացվել Է ավելի քան 3,3 հազար նոր կինոթատրոն, իսկ դրանց ընդհանուր թվաքանակը հասել Է 31 հազարի:

2015 թվականին ՉԺՀ-ի կինովարձույթի շուկայի ծավալը հասել Է 6,75 մլրդ դոլարի, իսկ 2016 թվականի փետրվարին կինոթատրոնների տոմսերի վաճառքների ծավալը հասել Է 6,87 մլրդ յուանի (1,06 մլրդ ԱՄՆ-ի դոլարի)՝ առաջին անգամ այդ ցուցանիշով առաջ անցնելով Հյուսիսային Ամերիկայի շուկայից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում