Սպասվող լրահոս. 29.03.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մարտի 29-ին, ԱԺ-ում նախատեսված է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Պատվիրակության անդամները մանրամասներ կներկայացվեն վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ վեհաժողովի նիստը տեղի է ունեցել Բրյուսելում: Նիստի աշխատանքները դեռ նոր էին սկսվել, երբ Բրյուսելում իրականացվեցին ահաբեկչական գործողություններ:

Կայանալու է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստը։ Հայկական կողմից ելույթ են ունենալու ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլք։ Պատվիրակությանը նիստից առաջ ընդունելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Զվարթնոց օդանավակայանի ապագան և Դոնի Ռոստովի ավիավթարի վարկածները» թեմայի շուրջ մասնագիտական դիտարկումներ է ներկայացնելու Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ադբաշյանը։ Հիշեցնենք, «Boeing 737-800» ինքնաթիռը կործանվել է Ռոստովի օդանավակայանում, երբ փորձել է երկրորդ անգամ վայրէջք կատարել։ Ինքնաթիռը բախվել է գետնին թռիչքուղու սկզբնամասում և կիսվել երկու մասի։ Ինքնաթիռի բոլոր ուղևորները մահացել են։

Ավտովարորդների խնդիրները կրկին օրակարգում են: ««Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը կրկին խոսելու է ճանապարհային երթեւեկության խախտումների համար սահմանված տուգանքներից, դրանց վերանայումից և նախատեսված պատասխանատվությունից:

«Մուսա լեռան 40 օրը» գիրքը հրատարակվել է հունգարերեն թարգմանությամբ: 2015թ. ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հունգարահայ համայնքի կողմից հունգարերեն թարգմանությամբ վերահրատարակվեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Այսօր այն կներկայացվի հայ հասարակությանը: Վեպն առաջին անգամ հրատարկվել է 1933թ. և մեկ տարի անց արժանացել «Տարվա լավագույն վեպ» միջազգային միցանակին: Այն լույս է տեսել մոտ մեկ միլիոն օրինակով և թարգմանվել աշխարհի 36 լեզուներով:

«Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը` ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Ցուցահանդեսին ներկայացվում են ցուցանմուշներ Սանկտ-Պետերբուրգի խոշորագույն թանգարաններից մեկի՝ Կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուից: Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Պաղեստինի կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուի 60-ից ավելի լուսանկարներ:

Կրկին ցուցահանդես, բայց այս անգամ Երևանի պատմության թանգարանում: Կբացվի «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի իրանական հավաքածուի ցուցանմուշները:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայաստանի և Ռուսաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Մարիա Ղամբարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կկայանա հոբելյանական մենահամերգ։ Անվանի դաշնակահարը կկատարի Կոմիտասի, Պագանինիի, Բեթհովենի, Բախի, Շուբերտի, Լիստի, Շոպենի, Ռավելի ստեղծագործությունները։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում